Թուրքիայի վարչապետը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել PKK-ի վերջին քայլերի շուրջ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում մեկնարկել է անվտանգության նիստ՝ կապված PKK-ի կողմից ընդդիմադիր պատգամավոր Հուսեին Այգունի առևանգման հետ: Նիստը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 10.30-ին:
Նիստին մասնակցում են նաև ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը և արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Չի բացառվում, որ նիստի ժամանակ կարող են քննարկվել նաև սիրիական վերջին զարգացումները, տեղեկացնում է Miliyet-ը:

Տեսանյութեր

Լրահոս