ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել
«ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով առաջացած հումանիտար պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև համախմբել միջազգային օժանդակությունը դրա պատճառած հետևանքները հաղթահարելու համար»: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «խորապես վշտացած է հարյուրավոր մարդկանց զոհվելու, բազմաթիվ վիրավորվածների և Իսլամական Հանրապետությանը վրա հասած ավերածության պատճառով»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը, ժողովրդին և առաջին հերթին այն ընտանիքներին, ովքեր զոհեր ու վիրավորներ ունեն այդ տարերքի հետևանքով: