Կարապետիչը` անորոշության մեջ

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն առաջադրելու է իր թեկնածությունը 2013թ. փետրվարին  կայանալիք նախագահական ընտրություններում:

Այդ մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Տ.Կարապետյանը:

Հարցին, թե արդյոք կմիանա՞ այլ քաղաքական ուժերի, կամ` հնարավո՞ր է` այլ կուսակցություններ սատարեն իրեն, Կարապետյանը պատասխանեց. «Դեռ կտեսնենք»:

Փորձեցինք ճշտել նաև Եվրասիական միությանը Հայաստանի  հնարավոր անդամակցության վերաբերյալ Տ. Կարապետյանի կարծիքը, սակայն նա հրաժարվեց խոսել այդ թեմայի շուրջ:

«Եվրասիական միության ստեղծման վերաբերյալ որևէ կարծիք դեռևս չունեմ: Դեռ անորոշ է»,- ասաց «Ժողովրդական կուսակցության» նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031