Ինչ ուրախություններ ու տագնապներ են սպասվում Կենդանակերպի նշաններին Առյուծի տիրապետության ժամանակաշրջանում
Խոյ
Ձեր արտիստիկ բնույթի համար ամենաիսկական աստեղային ժամն է սկսվում: Բաց մի թողեք սեփական էներգիան ճիշտ հուն ուղղելու երջանիկ հնարավորությունը: Դա կարող է լինել ինչ-որ ստեղծագործական նախագիծ, գիրք, երգ, կտավ: Լավ մտածեք, քանի որ երկրորդ նման հնարավորություն, հնարավոր է, շուտ չունենաք:
Խոյը կրակի նշան է, և դրա համար էլ նա պարզապես դատապարտված է փայլել Կրակի մեկ այլ նշանի` Առյուծի տիրապետության շրջանում:
Ցուլ
Ցուլերը պետք է իրենց էներգիան ուղղեն իրենց իսկ ես-ին: Դուք միշտ պահանջված ու պիտանի եք, ոչ ոքի չեք մերժում, երբ ձեզ դիմում են օգնության խնդրանքով, բայց եկել է ժամանակը ինքդ քո մասին մտածելու:
Դուք պետք է վերականգնեք համակարգը: Ճիշտ առաջնահերթություններ դրեք, հիշեք, թե ինչն է ձեզ ուրախություն ու հաճույք պատճառում, ու գնացեք առաջ: Կանցնի ընդամենը մի քանի օր, ու դուք տառացիորեն կշողաք երջանկությունից:
Երկվորյակ
Առյուծի ժամանակահատվածը միշտ էլ անհանգիստ ու իրադարձություններով լեցուն է: Իսկ Մերկուրի մոլորակի հովանավորյալ Երկվորյակների համար այն հասարակ փորձություն չէ: Ինչպես ասում են, տոները սարերի հետևում չեն, այսինքն` ձեզ մոտ ամեն բան լավ կլինի:
Բայց առայժմ հարկ է նախազգուշական լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Հավանաբար դուք կցանկանաք ինչ-որ մեկին ասել այն ամենը, ինչ մտածում եք: Բայց կանգ առեք: Այժմ ժամանակը չէ: Աշխատեք խուսափել կոնֆլիկտներից:
Խեցգետին
Հիմա, որքան էլ որ գայթակղիչ լինեն նոր բաներ գնելու գաղափարները, աշխատեք վերահսկել սեփական ազդակները: Իսկ դրանք բավականաչափ շատ են: Ձեր ֆինանսները վերահսկեք: Համոզվեք, որ բոլոր ֆինանսական պարտավորությունները կատարված են, և ոչ ոքի ոչինչ պարտք չեք, նախքան ձեր հանգիստը վայելելը:
Առյուծ
Ահա և եկավ Առյուծների աստեղային ժամը: Ինչպես միշտ, դուք ուշադրության կենտրոնում եք, ինչպես և դուք սիրում եք:
Այնպես որ, գլխովին կարող եք ընկղմվել երջանկության օվկիանոսի մեջ, որը ձեզ համար պատրաստել է այս ամիսը: Ձեր հսկայական բարի սիրտը, գեղեցկությունն ու հմայքը, ձեր բնավորության լավագույն գծերն ըստ արժանվույն գնահատված են շրջապատողների կողմից:
Վայելեք ձեր նկատմամբ դրսևորվող ուշադրությունն ու փառքը:
Կույս
Կույսերի բախտը փոքր-ինչ քիչ է բերել: Այնպես որ, պլաններն ու տարբեր գագաթներ նվաճելը ստիպված կլինեք հետաձգել: Դա կապված է այն բանի հետ, որ այս նշանի հովանավոր մոլորակը` Մերկուրին, կգտնվի ռետրոգրադում:
Այնպես որ, աշխատեք շատ հանգստանալ ու հետևել առողջությանը: Հիմա ճիշտ ժամանակն է արձակուրդի մասին մտածելու: Իսկ հետո կվերադառնաք ու կաշխատեք նոր, թարմ ուժերով:
Կշեռք
Առյուծի տիրապետության ժամանակաշրջանը կանաչ լույս է վառում ձեզ համար: Ճիշտ ժամանակն է դրսևորել ձեր սոցիալական հմտությունները: Սա ամենաօպտիմալ ժամանակահատվածն է, որ դրանք օգտագործեք ձեր ընկերների հետ համատեղ կազմած պլաններն իրագործելու համար: Հենց նրանք կդառնան ձեր ոգեշնչման աղբյուրները:
Այնպես որ, ձեռք ձեռքի տվեք ու բարձունքներ նվաճեք:
Կարիճ
Առյուծի ամիսն իսկական փորձություն է ձեզ համար: Մի խուսափեք ծանր աշխատանքից, որը ձեզ կօգնի հասնել ձեր նպատակներին: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Գլխավորը` մի նահանջեք: Բացի դրանից, աշխատանքից դեռ ոչ ոք չի մահացել:
Աղեղնավոր
Ամսվա արևային ու լուսնային խավարումները ձեզ պարզապես խելացնոր հնարավորություններ ու արկածներ կտան: Դուք վստահ կլինեք ձեր ուժերի վրա ու ուժեղ, ինչպես երբեք: Գաղափարները չափազանց շատ կլինեն, իսկ ճակատագիրը կնպաստի դրանց իրագործմանը:
Մի զսպեք ձեզ և ոչ մի բանից մի վախեցեք: Զբաղվեք այն բանով, ինչը երջանկություն է բերում:
Այծեղջյուր
Ձեզ համար ճիշտ ժամանակն է ֆինանսների վրա կենտրոնանալու համար: Ցավոք, դրանք այժմ էլ բավականին սուղ են: Մի հուսահատվեք: Առյուծի ամիսն ամեն բան իր տեղը կգցի ու կօգնի շտկել իրավիճակը:
Ջրհոս
Առյուծի կրակե ժամանակաշրջանը ձեզ անձնական կյանքում երջանկություն կբերի: ռոմանտիկան ու կիրքն այժմ պարզապես ափերից դուրս են եկել: Չափազանց շատ մի ոգևորվեք: Հետևեք ձեր պոռթկումներին, որ հիմարություն չանեք:
Ձկներ
Առյուծը ձեզ կնվիրի իր կրակի էներգիան: Ձեր գործերը, հատկապես՝ պրոֆեսիոնալ ոլորտում, շատ լավ կընթանան: Ձեզ սպասում են նոր ծանոթություններ ու գայթակղիչ կարիերային առաջարկներ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը