Էրդողանն անդրադարձել է քրդերի կողմից պատգամավորի առևանգմանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում մեկնաբանել է քուրդ զինյալների կողմից Թունջելիից ընտրված պատգամավոր Հուսեին Այգունի առևանգումը, որը ներկայացնում է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը. տեղեկացնում է թուրքական Miliyet-ը:
«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Ունենք միայն վարկածներ, թե ով և ինչպես է կազմակերպել դա: Ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը: Հուսով եմ, որ պատգամավորը շուտով ազատ կարձակվի, անվտանգության ուժերն անում են ամեն ինչ: PKK-ի այդ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ խորհրդարանի դեմ», ասել է Էրդողանը: