Խոշոր հրդեհից Սեուլի կենտրոնը պատվել է ծխով. կան զոհեր
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում 600 տարվա վաղեմության պալատի հարևանությամբ գտնվող շինարարական հարապարակում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել, ևս 20-ը վնասավածքներ է ստացել, հայտնում է Associated Press-ը:
Աշխատողները զոհվել են թունավոր ծուխը շնչելու պատճառով: Հիվանդանոց տեղափոխվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Հրդեհի պատճառով քաղաքի կենտրոնական հատվածն ամբողջովին պատվել է թանձր ծխով, սակայն պալատը չի վնասվել:
Նախնական տվյալներով կրակը բռնկվել է երբ շինհարապարակում ընթացող աշխատանքների ժամանակ կայծն ընկել է դյուրավառ նյութի վրա: Շուրջ 170 հրշեջներ 1 ժամից ավելի աշխատել են մարել հրդեհը: