Բաժիններ՝

Սալորի մուրաբա՝ վրացական ձևով

Բաղադրիչներ

1. Սալոր – 2 կգ
2. Քերած կոճապղպեղ – 1 թ/գ
3. Դարչին – 1 թ/գ
4. Ընկույզ – 150 գ
5. Շաքարավազ – 600 գ
6. Ջուր – 1 լ

Պատրաստման եղանակը

1. Սալորը լվանալ, չորացնել, երկու կեսի բաժանել, կորիզը հեռացնել: Ընկույզը մանրացնել:

2. Սալորը տեղավորել կաթսայի մեջ և ավելացնել շաքարավազը:

3. Այնուհետև լցնել ջուրը և դնել ցածր կրակի վրա: Երբ սկսի եռալ, հեռացնել փրփուրը, ավելացնել դարչինը և կոճապղպեղը, խառնել և 40 րոպե եփել՝ ժամանակ առ ժամանակ խառնելով և փրփուրը հեռացնելով:

4. Եփելուց հետո մուրաբան վերցնել կրակից, ավելացնել ընկույզը: Պատրաստի մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս