![](/banners/BeFunky-design.jpg)
Բախվել է կառուցվող էստակադայի հենասյանն ու շրջվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/mazda.jpg)
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին, ժամը 00.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց և Ազատության խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կառուցվող էստակադայի հենասյանը և շրջվել: Զոհեր և տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք: Տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն և ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: