Օձի կծածից տղամարդը ծանր վիճակում է
Երևանում տարածքում երեկ՝ օգոստոսի 12-ին, օձի խայթոցի դեպք է արձանագրվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 18.55-ին տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում գտնվող հողատարածքից օձի խայթոցից թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1965թ. ծնված Ալիկ Մկրտչյանը:
Բժիշկները նրա առողջական վիճակը ծանր են գնահատում: