 
                        Մասսայական սննդային թունավորման դեպք Թուրքիայում
 
                                    Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգում սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշվում է, որ մարդիկ դյոներ (շաուրմա) են կերել, որից հետո սրտխառնոց և որովայնացավեր են սկսվել: Արդեն 45 քաղաքացի սննդային թունավորման ախտանիշով տեղափոխվել է Թեքիրդաղի պետական հիվանդանոց:
Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        