Դե Խեան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը
Ինչպես հաղորդում է AS-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կերկարաձգի ակումբի հետ գործող պայմանագիրը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ 28-ամյա դարպասապահը պատրաստ է ընդունել «Կարմիր սատանաների»՝ նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկը: Պայմանագիրը նախատեսված կլինի 6 տարվա համար՝ մինչև 2024-25թթ. մրցաշրջանի ավարտը: Իսպանացու աշխատավարձը կբարձրանա տարեկան մինչև 21 մլն եվրո:
Ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում նա կդառնա երկրորդը՝ Ալեքսիս Սանչեսից հետո, և աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը