Հրաշալի նախուտեստ տոնական սեղանի համար
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 400 գ
2. Ֆետա պանիր – 200 գ
3. Սխտոր – 1 ատամիկ
4. Թթվասեր – 3 ճ/գ
5. Կանաչիներ
6. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Պանիրը անցկացնել քերիչով:
2. Կանաչիները մանր կտրատել, սխտորը ճզմել:
3. Ավելացնել պանրին: Այնուհետև ավելացնել թթվասերը, համեմել աղով և պղպեղով, խառնել:
4. Լոլիկների վերին հատվածը կտրել և հեռացնել միջուկը:
5. Լոլիկները լցոնել ստացված զանգվածով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը