ԱՄՆ-ը և Թուրքիան կհամակարգեն սիրիացի ապստամբներին ռազմական աջակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Թուրքիայում հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«ԱՄՆ-ի և Թուրքիայի գլխավոր նպատակը Սիրիայում արյունահեղության դադարեցումն է և Ասադի վարչակարգի տապալումը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Թուրքիա իր այցի ընթացում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մինչ սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին հանդիպելը Քլինթոնը հանդիպել է իր թուրք պաշտոնակցի՝ Ահմեդ Դավութօղլուին: Բանակցությունների արդյունքում որոշվել է աշխատանքային խում ստեղծել՝ Սիրիայի նկատմամբ իրականացվող համատեղ գործողությունները համակարգելու նպատակով:  Խումբը կզբաղվի ռազմական ու քաղաքական հարցերով և կհամակարգի հետախուզության գործողությունները: Բացի այդ՝ խմբի իրավասությունների մեջ է մտնում միջոցների ձեռնարկումը՝ Ասադի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման դեպքում:

Քլինթոնը նշել է, որ բանակցությունների կարևոր թեմաներից մեկը սիրիացի ապստամբների ցաքուցրիվ ջոկատներին տրամադրվող օգնության համակարգումն էր: ԱՄՆ պետքարտուղարի այս վերջին հայտարարությունը սակայն ուղղակիորեն հակասում է Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու նրա կոչերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031