Բաժիններ՝

«Նախարարները պարտավոր էին առաջինը լինել Սևանում»

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀ) խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել  է Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկում:

ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հրավիրել են նաև շրջակա միջավայրի և առողջապահության նախարարներ Էրիկ Գրիգորյանին և Արսեն Թորոսյանին, սակայն նրանք չեն եկել:

«Նախարարները պարտավոր էին առաջինը լինել այստեղ, որովհետև խնդիրը, որն այսօր քննարկում ենք, ուղղակիորեն առնչվում է նրանց գլխավորած ոլորտներին»,- ասաց Ն. Զոհրաբյանը՝ նախարարների բացակայությունը համարելով անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ: Նա նշեց, որ կդիմի վարչապետին, թե ինչու նախարարներ չեն ներկայացել:

Ըստ նրա՝ Սևանի իրավիճակի վերաբերալ տարբեր իրարամերժ հայտարարություններ են հնչում: Նա նշեց, որ մտահոգիչ խնդիր է նկատել, որ Սևանի հարցը փորձ է արվում շահարկել՝ պաշտպանելով տարբեր շահառուների շահերը:

«Սևանն ազգային անվտանգության խնդիր է: Սևանն այսօր հիվանդ է, և դա 1 կամ 2 տարվա խնդիր չէ: Տարիենր շարունակ ստացվել են դրամաշնորհներ ափամերձ տարածքները մաքրելու համար, բայց ողջախոհ կասկածներ կան, որ այդ գումարներն ուղղակիորեն անխղճորեն փոշիացվել են»,- ասաց Զոհրաբյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս