![](/banners/BeFunky-design.jpg)
Հուլիսի 22-ից Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում կգործարկվի արագաչափ սարք
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/vostikan.jpeg)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Հ-8՝ Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք:
Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հուլիսի 22-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ