Պայթյունից վնասվել է Հալեպի հայկական ազգային առաջնորդարանի շենքը
Հալեպում շարունակվող բախումների արդյունքում երեկ՝ օգոստոսի 10-ին, տուժել է Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարանի շենքը։
Շրջանառվող լուրերի համաձայն, ռումբերն ու արկերն ուղղակի չեն դիպել շենքին և միայն հարակից տարածքներում արձանագրված պայթյունների հետևանքով, բեկորներից կոտրվել են առաջնորդարանի պատուհանների ապակիները:
Հալեպահայերը նշում են, որ ռումբի բեկորներն ընկել են օգոստոսի 10-ին` ընդմիջման ժամին, այդ իսկ պատճառով այնտեղ ոչ ոք չի եղել: