![](/banners/BeFunky-design.jpg)
Բանգլադեշում կայծակից առնվազն 13 մահմեդական է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/lightning_kpno.jpg)
Բանգլադեշի գյուղերից մեկում կայծակի հարվածից մզկիթում աղոթող առնվազն 13 մահմեդական է զոհվել: Եվս 15-ը վիրավորվել են:
Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից 200 կմ հեռավորության վրա գտնվող Սարասուատիպուր գյուղում:
Զոհերի թվում է նաև մզկիթի իմամը: Քանի որ միջադեպը տեղի է ունեցել մահմեդականների սուրբ ամսվա` ռամադանի ընթացքում, մզկիթը երեկոյան նամազի ընթացքում լեփ լեցուն է եղել: