Այս շաբաթ ևս հանգիստ չի եղել ԼՂՀ սահմանին
Համաձայն Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահությունը, գրված է ՊԲ հաղորդագրության մեջ: