Ուկրաինայում Եվրամիության դեսպանը հիվանդանոցում տեսակցել է Տիմոշենկոյին

Ուկրաինայում Եվրամիության դեսպան Ժոզե Մանուել Պինտուն այսօր այցելել է Խարկովի թիվ 5 կլինիկական հիվանդանոց, որտեղ բուժվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը տեղեկացրել է , որ դեսպանի ժամանման պահին հիվանդանոցի մոտ էին հավաքվել Տիմոշենկոյի շուրջ 30 կողմնակիցներ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ ներկայացված կուսակցությունների ցուցակում մերժել էին գրանցել Յուլյա Տիմոշենկոյին, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել ընդդիմադիր ուժերի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս