Սեռական ոտնձգություն անչափահասի նկատմամբ Կենդանաբանական այգում
news.am-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի 17-ամյա մի բնակչուհի երեկ՝ օգոստոսի 10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտարարություն է տվել այն մասին, որ Երևանի Կենդանաբանական այգու սպիտակ վագրի վանդակի հետնամասում իրեն ծանոթ մի տղա, իր կամքին հակառակ ֆիզիկական ուժ գործադրելով, սեռական գործողություններ է կատարել իր նկատմամբ:
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հաստատել են այս տեղեկությունը: Ըստ աղջկա հայտարարության, դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի սկզբներին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Բացատրական աշխատանքների արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին: