 
                        «Ուզում եմ հասկանալ` Հայկ Սարգսյանն իր կյանքում ինչո՞վ է նշանավորվել». Սաթիկ Սեյրանյան
 
                                    «Ես ուզում եմ հասկանալ` Հայկ Սարգսյանն իր կյանքում ինչո՞վ է նշանավորվել, հիմա, անուամենայնիվ, հեղափոխությունն իրեն հնարավորություն է տվել գործունեություն ծավալելու»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ ազգային անվտանգության սպառնալիք են:
«Ինքն ընդզվում է մի բանի դեմ… մի կողմից ասում է՝ ինձ Փաշինյանի «շիշ բռնող» են ասում, հետո ասում է՝ «բայց ի՞նչ կա դրա մեջ». բա որ՝ «ի՞նչ կա դրա մեջ», ինչո՞ւ ես վիրավորվում»,- ասաց Ս. Սեյրանյանը:
Նա նման դրսևորումներն ինչ-որ իմաստով այդ պատգամավորների համար իրենց անձի PR որակեց. «Ինչպես ասում են՝ սև PR-ը նույնպես PR է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        