Ռուսաստանը ռազմական ուղղաթիռների հերթական քանակն է առաքել Ադրբեջան
Ադրբեջան է առաքվել Ռուսաստանից գնված ՄԻ-35M տեսակի ուղղաթիռների հերթական խումբը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռները ուղարկվել են Դոնի Ռոստովում գտնվող «Ռոսվերտոլ» ընկերության գործարանից: Այսպիսով, Ադրբեջան է տեղափոխվել Ռուսաստանից գնված ուղղաթիռները կեսը:
2012 թ-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության եւ ռուսական «Ռոսոբորնէքսպորտ»-ի միջեւ համաձայնագիր է կնքվել` ՄԻ-35M տեսակի 24 ուղղաթիռների գնման համար:
ՄԻ-35M առաջին 4 ուղղաթիռները Ադրբեջան են հասցվել 2011 թ-ի դեկտեմբերի 12-ին:
«ՄԻ-35» ուղղաթիռները հանդիսանում են «ՄԻ-24»-ի ժամանակակից տեսակը, որը նախատեսված է հրետանատանկային տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերին կրակային աջակցություն ցուցաբերելու, դեսանտների եւ վիրավորների տեղափոխության համար, ինչպես նաեւ բեռանփոխադրման համար: