Հրաձգություն Կանադայի առևտրային կենտրոններից մեկում

Կանադայի Մոնրեալ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության է տեղի ունեցել. մեկ մարդ զոհվել է, ևս մեկը` վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ` Galeries d’Anjou առևտրի կենտրոնում: Ավտոկայանում կրակել են մի տղամարդու վրա, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Երկրորդ տղամարդն վիրավորվել է արդեն առևտրի կենտրոնում: Նրա վրա մի քանի փամփուշտ է արձակվել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես տեղեկացնում է QMI-ն, ականատեսները ոստիկաններին պատմել են, որ երբ կրակոցները դադարել են, դեպքի վայրից հեռացել են երկու սևամորթ տղամարդիկ:

Ոստիկանության աշխատակիցները նշում են, որ իրենց հայտնի են տուժածների անունները, սակայն հայտնի չէ` արդյոք նրանք ճանաչել են միմյանց: Հանցագործության դրդապատճառները նույնպես հայտնի չեն:

Տեսանյութեր

Լրահոս