Մարդասիրական գործակալությունները կշարունակեն գործել. Պան Գի Մուն

Պան Գի Մունը կոչ է արել պահպանել ՄԱԿ-ի առաքելության ներկայությունը Սիրիայում:

Ըստ Պան Գի Մունի` Սիրիայում «մարդասիրական գործակալությունները կշարունակեն գործել, նույնիսկ եթե առաքելության մանդատի ժամկետն ավարտվի»:

Պան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ-ին խորհուրդ է տվել երկարացնել ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնացի գործունեությունը Սիրիայում, որի մանդատի ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին:

ՄԱԿ-ի ԱԽ-ն օգոստոսի 16-ի նիստում պետք է քննարկի Սիրիայում հետագա միջոցառումների ծրագիրը, հայտնում է «Ռոսբալտը»:
Օգոստոսի 10-ին հայտնի էր դարձել, որ Սիրիայում առաքելության անդամների քանակը կրճատվում է երկրորդ անգամ: Մինչեւ օգոստոսի 13-ը երկրում կմնան 100 խաղաղարարներ:

Հուլիսի վերջին 300 մարդուց մնացել էին 150-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քոֆի Անանի փոխարեն հատուկ բանագնաց կարող է դառնալ ալժիրցի 78-ամյա դիվանագետ Լահդար Բրահիմին:

Տեսանյութեր

Լրահոս