Բաժիններ՝

ԳԴՀ-ի նախարարների կաբինտում հավաստիացրել են, որ Մերկելն իրեն լավ է զգում, չնայած հերթական նոպային

Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը, չնայած դողի հերթական նոպային, իրեն լավ է զգում: Հուլիսի 10-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։

«Կանցլերն իրեն լավ է զգում: Ֆինլանդիայի վարչապետի (Անտտի Ռիննեի) հետ բանակցություններն ընթանում են պլանով»,- ասել է նա:

Մերկելը վերջին ամսում երեք անգամ սաստիկ դողի նոպա է ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ. հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաեւ հուլիսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս