Ամփոփել են 2012 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվել են ՀՀ դատախազության 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները:
Մասնավորապես` քննարկվել են նախորդ 6 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների և ուսումնասիրության ադյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանցավորության վիճակը ըստ ոլորտների ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները՝ վերլուծելով հանցավորության վիճակի շարժընթացը, իրավապահ մարմինների ձեռնարկած կանխարգելիչ քայլերը: