Բաժիններ՝

Ռոհանին կարգադրել է կյանքի կոչել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուղարկել համապատասխան գերատեսչությանը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ռոհանին համապատասխան օրենքն ուղարկել է Իրանի առևտրի և արդյունաբերության նախարարություն՝ կյանքի կոչելու համար:

Հունիսի սկզբին Իրանի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը:

ԵԱՏՄ անդամ երկրները և Իրանը ժամանակավոր համաձայնագիրը ստորագրել են 2018 թվականի մայիսի 17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս