Վարդան Ղուկասյանը չի առաջադրվել

Այսօր սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրումների վերջին օրն էր: Ժամը 18:00-ին ավարտվեց առաջադրումների ժամկետը:

Tert.am-ի թղթակցի հետ զրույցում թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանն ասել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մինչև սահմանված ժամը փաստաթղթեր չի ներկայացրել ԸԸՀ:

Այսօրվա դրությամբ առաջադրված են չորս թեկնածուներ` Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը` ՀՅԴ-ից, անկուսակցական, թոշակառու Սպարտակ Պետրոսյանը, և գործարար Անդրանիկ Ավետիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս