Բաժիններ՝

Դատախազությունը հանձնարարել է մի քանի օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներին ևս մի քանի օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու ու գործի վերաբերյալ միջնորդություններ անելու համար:

Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանները բողոքում էին, որ իրենց տրված մեկօրյա ժամկետը ողջամիտ չէ գործի նյութերին ծանոթանալու համար, նրանք համապատասխան միջնորդություն էին ներկայացրել ոստիկանություն, սակայն վերջինս պատասխանել էր. «Դեռ օգոստոսի 8-ին ժամկետը սահմանափակվել էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս