Սիրիայում կռվող մահմեդականները օգնություն են ստանում Ադանայից

Սիրիայի Իթլիբ շրջանում իր գործունեությունն է սկսել սիրիական ընդդիմադիր ևս մի ջոկատ, որի ղեկավարն է լիբիական ծագմամբ Իռլանդիայի քաղաքացի Մահդի ալ Խարաթին, գրում է The Foreign Policy-ն:

Խարաթին Լիբիա ժամանեց 2011թ.-ին այդ երկրում քաղաքացիական պատերազմի օրերին: Զինվորական պատրաստություն անցավ քաթարցի հրահանգիչների մոտ, որից հետո հասավ մինչև «Տրիպոլիի բրիգադ» կոչվող ապստամբների խմբավորման հրամանատարի պաշտոնին: Նա մասնակցել է Լիբիայի մայրաքաղաքի, մասնավորապես՝ Մուամար Քադաֆիի նստավայրի գրոհին:

Լիբիայի հակամարտության ավարտից հետո Խարաթին անցել է Սիրիա, որտեղ տեղացի ապստամբներից կազմավորել է զինված խմբավորում: Խարաթին հայտարարել է, թե իր բրիգադը Սիրիայի Ազատ բանակի մաս չի կազմում և մտադիր է աստիճանաբար իր խմբավորումը վերածել քաղաքական ուժի: Նրա խմբավորման մեծամասնությունը սիրիացիներ են, սակայն կան բազմաթիվ լիբիացիներ, ինչպես նաև Իռլանդիայից եկած մահմեդական այլ ազգությունների ներկայացուցիչներ:

Մինչ այդ արդեն հայտնի էր, որ սիրիական ապստամբներին աջակցում են տարածաշրջանի մի շարք երկրներ: Մասնավորապես՝ հուլիսին հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները Քաթարի և Սաուդյան Արաբիայի հետ միասին գաղտնի ռազմակայան են բացել, որտեղից համակարգում են սիրիացի ապստամբներին հատկացվող օգնությունը: Այդ տվյալների համաձայն՝ ռազմակայանը գտնվում է սիրիական Իթլիբի հարձանությամբ՝ թուրքական տարածքի Ադանա քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս