Կանանց մահացության աճ է նկատվում
Վերջին շրջանում առողջապահության և ժողովրդագրական ոլորտների պատասխանատուները ներկայացնում են Հայաստանում կանանց մահացության աճի միտման վերաբերյալ փաստեր: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում կանանց մահացության կտրուկ աճ է նկատվում, մասնավորապես 60-70 տարեկանում, քանի որ կանանց տոկոսն այս տարիքային խմբում նվազում է, իսկ տղամարդկանցը` ավելանում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ՀՀ բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտության արդյունքներով`վերջին տարիներին 60-70 տարեկան կանանց մահացության թվի աճի մասին է վկայում նաև այն փաստը, որ 70-74 տարեկան տղամարդկանց շրջանում ավելանում է կին չունեցող տղամարդկանց թվաքանակը:
Ընդ որում, համաձայան հետազոտության տվյալների` տղամարդկանց մահացությունն իր գագաթնակետին է հասնում 70 տարեկանից հետո: Բացի դա, նկատվել է օրինաչափություն, ըստ որի` գյուղաբնակ կանայք և տղամարդիկ ավելի երկար են ապրում (միջինում 5 տարի), քան քաղաքաբնակները: