Բաժիններ՝

Տան պայմաններում պատրաստեք օգտակար կետչուպ

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 3 կգ
2. Խնձոր – 0.5 կգ
3. Սոխ – 0.25 կգ
4. Խնձորի քացախ – 50 գ
5. Աղ – 1.5 ճ/գ
6. Շաքարավազ – 1.5 բաժակ
7. Աղացած սև, կարմիր պղպեղներ՝ ըստ ցանկության
8. Սխտոր՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Լոլիկները և խնձորը մաքրել , կտրատել, եփել այնքան ժամանակ, մինչև սոխը փափկի:

2. Այնուհետև հարել բլենդերով և եփել՝ մինչև ցանկալի խտության զանգված ստացվի:

3. Եփելու վերջում ավելացնել աղ, շաքարավազ, անընդհատ խառնել, ըստ ցանկության՝ ավելացնել պղպեղները և խնձորի քացախը:

4. Վերցնել զանգվածը կրակից և անմիջապես պահածոյացնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս