Բաժիններ՝

«Սևանից ոռոգման նպատակով հնարավորինս ջուրը չի օգտագործվի. փորձելու ենք անգամ Երևանի անձրևաջրերը հավաքել ու այդ նպատակով օգտագործել». նախարար

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը վստահեցնում է՝ Սևանից ավել ջրառ չի եղել, և դա չէ Սևանա լճի ծաղկման պատճառը:

Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարը, կեղտաջրերի հոսքն ափամերձ անտառային տարածքները, ռեստորանների, հյուրանոցների և այլ մեծաքանակ աղտոտում է գնում, նաև բնակչության կողմից է ավելացել աղտոտումը, օրինակ՝ 15-20 տարի առաջ այդքան լվացքի մեքենաներ չկային և այդքան քիմիական նյութեր չէին օգտագործվում:

Ըստ նրա՝ պատճառ է նաև ջերմաստիճանը, հունիսին աշխարհում ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել, տեղումներն էլ իրենց հերթին՝ պակաս են եղել, նաև շատ քամիների պատճառով մեծ գոլորշիացում է եղել:

«Այս պահին Սևանի հետ կապված ամենամեծ հարցն ախտորոշումն է, որ պետք է հստակ հասկանալ` այդ աղբյուրները որոնք են»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն հաշվարկել են ափամերձ տարածքների մաքրումը, և առաջիկա 2-3 տարիներին ակտիվորեն զբաղվելու են դրանով:

Նախարարը նշեց, որ գերմանական մի ինստիտուտ և տեղական կենտրոնները գնահատումներ են իրականացրել, պետք է հաշվարկեն զարգացման սցենարն ու հիմնական վտանգները: Կառավարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի լճին կարգավիճակ տրվի, որը թույլ կտա գործողություններ իրականացնել ջրի որակի համար, մյուս կողմից՝ սոցիալ-տնտեսական պայմաններ է ստեղծում բնակչության համար: Է.Գրիգորյանը նշեց, որ անցած տարի մաքրման աշխատանքները կատարվել են ցամաքում և ջրում, այս տարի ցամաքում աշխատանքները կկատարվեն համայնքների հաշվին, ջրում մաքրման ենթակա տարածքը մոտ 770 հեկտար է, մրցույթն արդեն հայտարարված է, և կմաքրվի ավելի, քան նախատեսված էր, իսկ 2020-21 թթ. ավելի մեծ մակերես կմաքրվի:

Է.Գրիգորյանի կարծիքով՝ ջրի կանաչումը կարելի է վերացնել՝ հիմնված գիտական ուսումնասիրությունների վրա: Նա նշեց, որ առաջին փուլն ավարտվել է, ամենամեծ ֆոսֆորի նստվածքը ցանցավանդակային տնտեսություններում է, և անհրաժեշտության դեպքում դրանք կհանվեն լճից: «Ֆոսֆորները հիմա նվազում են, և ըստ մասնագետների՝ 7-10 օրվա ընթացքում կանաչ գույնը կքայքայվի, կվերանա»,- ասաց Գրիգորյանը՝ նկատելով, որ Բայկալ լճում, Սև ծովում ևս կապտականաչ ջրիմուռների ավելացում կա: Նախարարը նշեց, որ ոռոգման նպատակով Սևանից հնարավորինս ջուրը չի օգտագործվի, փորձելու են անգամ Երևանի անձրևաջրերը հավաքել ու այդ նպատակով օգտագործել: Նրա խոսքով՝ ջրօգտագործող ընկերությունների հանդեպ Դատախազությունը քրգործ է հարուցել, որ ֆիկտիվ պայմանագրեր են կնքել, ինչի պատճառով Սևանից նաև հավելյալ ջրառ է արվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։