Քըլըչդարօղլուն Էրդողանին առաջարկել է հանրաքվե կազմակերպել
Հանրապետա-ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության նիստի ժամանակ իր ելույթում խոսքն ուղղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով հանրաքվե կազմակերպել: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet»-ը:
Քըլըչդարօղլուն նախ ընդգծել է, որ հանրապետության նախագահը պետք է անկողմնակալ լինի, ապա իր խոսքը հասցեագրելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտարարել է.
«Որևէ կուսակցության ղեկավար չի կարող նաև պետության ղեկավարը լինել: Ե՛կ, Սահմանադրության այս հոդվածը փոփոխենք: Անկողմնակալության սկզբունքի հիման վրա կառուցենք բոլոր օրենքները: Դու էլ անկողմնակալ նախագահ դարձիր, դա է այս ազգի պահանջը: Եթե չես հավատում իմ խոսքերին, ապա կարող ենք հանրաքվե կազմակերպել, և այդ ժամանակ մեր քաղաքացիների միջոցով կապացուցվի իմ խոսքերի ճշմարտացիությունը»: