Եմենում ահաբեկչության զոհ է դարձել բարձրաստիճան զինվորական
Եմենում ականապատ ավտոմեքենայի պայթյունից Եմենի ԶՈւ Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպա է զոհվել: Երկրի անվտանգության ծառայությունները հաստատել են բրիգադային գեներալ Օմար Բարաշիդի մահվան լուրը: Ենթադրվում է, որ ահաբեկչության կազմակերպիչը «Ալ Քաիդա» խմբավորումն է:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ռումբը տեղադրված է եղել հենց գեներալ Բարաշիդի մեքենայում: Պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած գեներալն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Սպանվել է նաև նրա թիկնապահը, իսկ որդին վիրավորվել է: