Եվրախորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել քվեարկության առաջին փուլում
Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել է քվեարկության երկրորդ փուլ: Այդ մասին են վկայում հուլիսի 3-ի առավոտյան կայացած քվերակության արդյունքները:
Ընդամենը հաշվվել է 662 քվե: Ըստ որում լավագույն արդյունքը ցուցադրել է իտալացի թեկնածու Դավիթ Սասոլին՝ հավաքելով 325 քվե, ինչը պակաս է 50 տոկոս + 1 քվեից, որն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթանակի համար: «Ոչ ոք բացարձակ մեծամասնություն չհավաքեց, հայտարարվել է երկրորդ փուլ»,- նշել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից հեռացող Անտոնիո Տայանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: