Սիրիայում առևանգված հայ երիտասարդին դեռ չեն փոխանակել
Հալեպում առեւանգված հայ երիտասարդի` օգոստոսի 9-ին նշանակված փոխանակումը տեղի չի ունեցել:
Փոխանակումը ծրագրվել է իրականացվել օգոստոսի 10-ին: Գերու փոխանակման չիրականացման կոնկրետ պատճառները հայտնի չեն:
22-ամայ Հովսեփ Բալմանուկյանին առևանգել էին Հալեպի մերձակայքում` Լիբանանի ճանապարհին: Առևանգիչները երիտասարդի համար պահանջում են մոտ 15.000 դոլար փրկագին:
Մեր աղբյուրների տվյալներով՝ անցյալ օրերի համեմատ, երբ թաղամասերում և մոտակայքում կռիվներ էին ընթանում, քաղաքի հայկական թաղամասերում իրավիճակը այժմ՝ կառավարական զորքերի ժամանմամբ, կարգավորվել է: Սննդի պակաս չկա, բայց կապն ու էլեկտրամատակարարումը ընդմիջումներով են աշխատում: