Իրանը խանգարում է սիրիական հարցի լուծմանը. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է երեկ Թեհրանում Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի բացումը.
«Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման հարցում Իրանի հնարավոր մասնակցության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Թեհրանը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում խաղում է բացառապես ապակառուցողական դեր:
Դժվար էր պատկերացնել, որ Իրանը կարող է այդքան ջանքեր գործադրել Բաշար Ասադին իշխանական ղեկին պահելու ուղղությամբ և օգնել նրան սեփական ժողովրդի դեմ բռնություններ գործադրելու հարցում: Դժվար է նկարագրել, թե որքան ապակառուցողական կարող են լինել Իրանի գործողությունները սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում», ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն: