![](/banners/BeFunky-design.jpg)
««Էնֆիլդում» դու քեզ զգում ես փոքրիկ: Այստեղ կա այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չկա». Գվարդիոլա
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/Guardiola-Liverpool-Anfield-789155.jpg)
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է«Լիվերպուլի» տնային մարզադաշտի, ինչպես նաև դրա դերի մասին լիվերպուլյան թիմի հաջողությունների գործում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակի գործում (4:0):
«Ես կարծում էի, որ «Բարսելոնան» գոլ կխփի «Էնֆիլդում»: Վստահ եմ, որ խաղացողները հասկանում էին, որ «Էնֆիլդն» «Էնֆիլդն» է:
This is Anfield գործողությունը մարզադաշտում մարքետինգային քայլ չէ: Սա մի յուրահատուկ բան է: Այստեղ կա այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չկա:
Երբ «Լիվերպուլը» գոլ է խփում սեփական հարկի տակ, հաջորդ րոպեներին դու սպասում ես, որ նրանք կարող են խփել ևս չորսը: «Էնֆիլդում» դու քեզ զգում ես փոքրիկ: Դու փոքրիկ ես, իսկ ֆուտբոլիստներն անընդհատ բարձրանում են»,- ասել է Պեպը:
Սիրարփի Աղաբաբյան