Բաժիններ՝

Կապիտալը հոսում է Հայաստանից

Հայ գործարարների կողմից արտասահահմանում կատարված ուղղակի ներդրումները շեշտակի աճել են։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության միջազգային ներդրումային և արտաքին պարտքի դիրքերը»  զեկույցի համաձայն, միայն 2011թ. ընթացքում արտերկրներում կատարված ուղղակի ներդրումներն աճել են ավելի քան 77 միլիոն դոլարով։
Այսպես, եթե 2008թ. վերջին արտերկրներում կատարված ուղղակի ներդրումների դիրքը 24.49 միլիոն դոլար էր, ապա 2009-ին այդ ցուցանիշը կազմել է 76.2 միլիոն, 2010-ի վերջին՝ 85.48 միլիոն, 2011-ի վերջին՝ 163.13 միլիոն։
Պորտֆելային ներդրումների դիրքը 2011 թվականի վերջին 12.88 միլիոն դոլար է (2008-ին՝ 2.16)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս