Բաժիններ՝

Սմարթֆոն-տրանսֆորմեր, անտեսանելի տեսախցիկ և մատչելի Samsung. հունիսի լավագույն սմարթֆոնները

Անցյալ ամիս մենք տեսանք Xiaomi CC9-ը, որն ընկերության CC շարքի առաջին սմարթֆոնն էր, մատչելի Samsung Galaxy M40-ը, ինչպես նաև OPPO սմարթֆոնը` աշխարհում առաջին թաքնված տեսախցիկով:

Xiaomi Mi CC9

Xiaomi-ն ներկայացրեց նոր սմարթֆոնը, որը շատ նման է MI 9-ին, բայց հիմնականում թիրախավորված է երիտասարդների համար: Այն ունի մետաղից և ապակուց կաղապար:

Սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը նրա տեսախցիկն է: Xiaomi Mi CC9-ն ունի չորս տեսախցիկ՝  32 մեգապիքսել դիմային մոդուլ և եռակի հիմնական մոդուլ` 48, 16 և 12 մեգապիքսել սենսորներով:

Սարքի առջևի վահանակում տեղադրված է 6.2 դյույմանոց FHD + էկրան՝ ինտեգրված մատնահետքի սկաներով: Սմարթֆոնն ունի նաև Snapdragon 730 պրոցեսոր, մինչև 8 ԳԲ RAM և մինչև 256 ԳԲ ներքին հիշողություն:

Տեխնիկական բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 6,2 դյույմ, 2 340×1 080
  • Պրոցեսոր- Snapdragon 730
  • Հիշողություն՝ 4-8 ԳԲ RAM, 64-256 ԳԲ ներքին հիշողություն
  • Տեսախցիկ- հիմնական՝ 48+16+12 ՄՊ, դիմային՝ 32 ՄՊ
  • Մարտկոց- 4 000 մԱ·ժ
  • Օպերացիոն համակարգ- Android 9.0 Pie (MIUI 10)

Samsung Galaxy M40

Նոր սմարթֆոնը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են ունենալ ընկերության թանկարժեք սարքերի դիզայնով սմարթֆոն, բայց չեն ուզում ավելի գումար վճարել ֆլագմենների համար:

Galaxy M40-ը հագեցած է 6.3 դյույմանոց IPS-էկրանով՝ Full HD-ի լուծմամբ, որի ձախ անկյունում կա առանձնացված հատված՝ 16 ՄՊ մոդուլով տեսախցիկի համար:

Սմարթֆոնը կարելի է անվանել անսահման էկրանով, քանի որ էկրանը կազմում է դիմային հատվածի 91,8 տոկոսը: Բացի այդ, Screen Sound Galaxy M40 տեխնոլոգիայի շնորհիվ էկրանը կարող է փոխանցել զրուցակցի ձայնը՝ դիսփլեյի վիբրացիայի միջոցով:

Տեխնիկական բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 6,3 դյույմ, 2 340×1 080
  • Պրոցեսոր- Snapdragon 675
  • Հիշողություն՝ 4/6 ԳԲ RAM, 64/128 ԳԲ ներքին հիշողություն
  • Տեսախցիկ- հիմնական՝ 32+18+5 ՄՊ, դիմային՝16 ՄՊ
  • Մարտկոց- 3500 մԱ·ժ
  • Օպերացիոն համակարգ- Android 9.0 Pie (One UI)

Doogee S90 Pro

Doogee-ն ներկայացրել է S90 Pro սմարթֆոնը, որը մոդուլային S90 սմարթֆոնի ավելի հզոր տարբերակն է: Սա հեռախոս-տրանսֆորմեր է, որը լրացուցիչ մոդուլների միջոցով կարող է վերափոխվել շարժական խաղային վահանակի, ռացիայի, լիցքավորման powerbank-ի և նույնիսկ՝ գիշերային տեսողության սարքի:

Pro տարբերակը տարբերվում է  ավելի հզոր պրոցեսորով՝ արագ լիցքավորման, 5G մոդուլի, ինչպես նաև մի շարք այլ փոքր նորարարությունների շնորհիվ: Շարժական մոդուլները կցվում են սարքին` ներկառուցված մագնիսներով:

Սմարթֆոնն ունի 6,18 դյույմանոց էկրան, որն էլ ունի Full HD + լուծում: Առջևի տեսախցիկը տեղադրվում է էկրանին վերևի հատվածում գտնվող կտրվածքում: Կորպուսը պաշտպանված է ջրից և փոշուց՝ IP68 ստանդարտի համաձայն: Սմարթֆոնի ծայրերին դիմացկուն ներդիրներ են, որոնք պաշտպանում են սարքը, երբ այն ընկնում է:

Տեխնիկական բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 6,18 դյույմ, 2 246×1 080
  • Պրոցեսոր- MediaTek Helio P70
  • Հիշողություն՝ 8 ԳԲ RAM, 256 ԳԲ ներքին հիշողություն
  • Տեսախցիկ- հիմնական՝ 48+48 ՄՊ, դիմային՝16 ՄՊ
  • Մարտկոց- 5050 մԱ·ժ
  • Օպերացիոն համակարգ- Android 9.0 Pie

Blackview BV9700 Pro

Մեկ այլ սմարթֆոն՝ ճանապարհորդների և մարզիկների համար, այս անգամ՝ Blackview-ից: Սմարթֆոնի կորպուսը պաշտպանված է ջրից և հարվածներից՝ MIL-STD-810G ռազմական ստանդարտով, և թույլ է տալիս սարքին աշխատել շատ ցածր և բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Սարքի էկրանը 5.84 դյույմ է՝ FHD + IPS լուծմամբ և 16 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկի համար նախատեսված կտրվածքով: Հետին հատվածում առկա է երկակի տեսախցիկ` 16 և 8 մեգապիքսել սենսորներով:

Տեխնիկական բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 5,84 դյույմ, 2 280×1 080
  • Պրոցեսոր- MediaTek Helio P70
  • Հիշողություն՝ 6 ԳԲ RAM, 128 ԳԲ ներքին հիշողություն
  • Տեսախցիկ- հիմնական՝ 16+8 ՄՊ, դիմային՝16 ՄՊ
  • Մարտկոց- 4380 մԱ·ժ
  • Օպերացիոն համակարգ- Android 9.0 Pie

Huawei Nova 5 Pro

Huawei-ն ներկայացրել է Nova 5 Pro նոր սմարթֆոնը՝ մատնահետքի ներդրված սկաներով:

Սարքը պարունակում է 6.39 դյույմանոց էկրան՝ OLED մատրիցայով, FHD + բանաձևով և 32 մեգապիքսել դիմային տեսախցիկով:

Տեխնիկական բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 6.39 դյույմ, 2 340×1 080
  • Պրոցեսոր- Kirin 980
  • Հիշողություն՝ 8 ԳԲ RAM, 128/256 ԳԲ ներքին հիշողություն
  • Տեսախցիկ- հիմնական՝ 48+16+2+2ՄՊ, դիմային՝ 32ՄՊ
  • Մարտկոց- 3500 մԱ·ժ
  • Օպերացիոն համակարգ- Android 9.0 Pie (EMUI 9.1)

OPPO՝ թաքնված տեսախցիկով

Այս սմարթֆոնը, վերջապես, իրականություն է: Բոլոր նրանք, ովքեր նյարդայնանում էին անսահման էկրանով սմարթֆոնների վերին հատվածում տեսախցիկների կտրվածքից, կարող են հանգիստ շունչ քաշել: Նոր սմարթֆոնում տեսախցիկը ներկառուցված է էկրանում: Սա թույլ է տալիս միաժամանակ և՛ օգտագործել տեսացիկը, և՛ չկորցնել էկրանի տեղեկատվությունը:

Oppo-ն արդեն բացատրել է՝ ինչպես է աշխատում տեխնոլոգիան: Սովորական ռեժիմում տեսախցիկն ընդհանրապես չի երևում, իսկ լուսանկարահանման ընթացքում էկրանին հայտնվում է սև գիծ: Գիծն անհետանում է, երբ փակվում է լուսանկարահանման ծրագիրը:

Հիմա սմարթֆոնների համար նման տեսախցիկները դառնում են շատ տարածված: Օրինակ՝ Galaxy S10-ում տեսախցիկը գրեթե չի երևում: Դրա համար միայն մի փոքր անցք կա սմարթֆոնի վերին հատվածում:

Այս սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչները դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն: Մասնագետները սպասում են, թե երբ այն կմտնի մասսայական արտադրություն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս