ՀՔԾ պետը ո′չ հերքեց, ո′չ հաստատեց Բակո Սահակյանի հարցաքննության մասին լուրը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ո′չ հաստատեց, ո′չ հերքեց շարջանառվող այն լուրը, ըստ որի՝  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում։

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) լուծարելու և այլ մարմին ստեղծելու մասին լուրերին` Ս. Խաչատրյանը պատասխանեց.

««e.draf.am» կայքում արդեն կա հակակոռուպցիոն ռազմավարությունը, այդ նախագիծը երբ ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում, բայց դա դեռևս նախագիծ է, այս պահին կոնկրետ օրենք շրջանառության մեջ դրված չկա»։

Հարցին՝ հնարավո՞ր է պաշտոնին հրաժեշտ տա, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ այս հարցի որոշողն ինքը չէ։

«Այսօր տոն է՝ ՀՀ դատախազության 101-րդ ամյակը, եկեք օրվա խորհրդից խոսենք»,-լրագրողների հետ զրույցում նշեց Սասուն Խաչատրյանը։
Նշենք, որ ՀՔԾ պետը և այլ պաշտոնատար անձինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցում են Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստին։

Զվարթ Խաչատրյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս