Հարավային Կորեայի ու Ճապոնիայի միջև տարածքային վեճը խորանում է

Հարավային Կորեայի առաջնորդ Լի Մեն Բակի այցը վիճելի Տակեսիմա կղզիներ կարող է հանգեցնել նրան, որ Ճապոնիան հետ կանչի Սեուլից իր դեսպանին: Ինչպես հայտնում է dni.ru-ն, այս մասին հայտնել է Ճապոնիայի արտգործնախարարությունը:

Ներկայում, հարավկորեական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Լի Մեն Բակը գտնվում է Տակեսիմա կղզիների ճանապարհին, որոնք կորեական թերակղզին անվանում է Տոկտո կղզիներ:
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան ուրբաթ իր «խորն ափսոսանքն» էր հայտնել հարավկորեացի նախագահի որոշման կապակցությամբ, իսկ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոիտիրո Գեմբան նախագահին զգուշացրել էր զերծ մնալ այցից` հայտարարելով, որ «դա լուրջ հակասություն կստեղծի Ճապոնիայի հետ հարաբերություններում»:

Հիշեցնենք, որ վերջերս Հարավային Կորենա այնտեղ տեղակայել էր փոքրաթիվ զիվորական ստորաբաժանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ընդհանուր 0.188 քառակուսի կմ տարածքով Տակեսիմա ոչ մեծ կղզիները (Հրվ. Կորեայի համար` Տոկտո) գտնվում են Ճապոնական ծովի արևմտյան հատվածում: Դրանք վեճի առարկա են դարձել 1945թ.-ից հետո, երբ Կորեան Խորհրդային բանակի կողմից ազատագրվեց ճապոնական գաղութային տիրապետությունից:

Հետաքրքրական է, որ այս վիճելի կղզիների հարցում ԿԺԴՀ-ն, որ միշտ թշնամաբար է տրամադրված իր հարավային արյունակցի հետ, աներկբա պաշտպանում է Հարավային Կորեային:

Տեսանյութեր

Լրահոս