Քուրդ զինյալները դարձալ զինվորական մեքենա են պայթեցրել
Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները երեկ Մարդին-Դիարբեքիր ճանապարհի 20-րդ կիլոմետրին փակել են ճանապարհը և զբաղվել PKK-ի քարոզչությամբ:
Այնուհետև իմանալով, որ այդ ճանապարհով մոտենում է մի զինվորական փոխադրամիջոց՝ քուրդ զինյալները ռումբ են տեղադրել ճանապարհին, որն էլ հեռակառավարման միջոցով գործի են գցել զինվորական փոխադրամիջոցի հայտնվելու ժամանակ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ զինծառայող, և ճանապարհին առաջացել է 8 մետր լայնությամբ փոս:
Դրանից հետո տարածաշրջանում սկսվել են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ քուրդ զինյալներին հայտնաբերելու համար: