Գերմանիան Իտալիային կվերադարձնի հոլանդացի նկարչի գողացված նկարը
Գերմանիան Իտալիային է վերադարձնում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հոլանդացի նկարիչ Յանա վան Հեյսումայի «Ծաղիկներով ծաղկաման» նկարը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ասված է Գերմանիայի արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասսը շուտով նկարն իր իտալացի գործընկերոջ հետ համատեղ ուղևորությամբ կտանի Ֆլորենցիա և կփոխանցի Ուֆֆիցի պատկերասրահին:
Ավելի վաղ պատկերասրահի տնօրենը հորդորել էր Գերմանիային վերադարձնել այն: