Ներքին կարգով հանձնարարվել է նախարարների ու այլ պաշտոնյաների աշխատավարձերը «կոմպենսացնել» հավելավճարներով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հաճախ է խոսվում նախարարների, պատգամավորների եւ այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ: Իշխանական պատգամավորները արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվազագույն եւ բազային աշխատավարձերի տարբերության, ինչպես նաեւ դրանց տոկոսային հարաբերակցության մասին:

Ըստ այդմ, հայտարարվեց, որ պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը չեն բարձրանա: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար գործադիրում այս հարցին լուծում տալու համար որոշում է կայացվել եւ ներքին կարգով հանձնարարվել է ոչ թե ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների ու մի քանի կատեգորիայի այլ պաշտոնյաների աշխատավարձերը, այլ «կոմպենսացնել» հավելավճարների միջոցով:

Ի դեպ՝ երեկ տեղեկություններ ստացանք, որ մի քանի նախարարություններում պարգեւավճարների հետ կապված խուլ դժգոհություններ են առաջացել: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, որոշ նախարարությունների ոչ բոլոր աշխատակիցներին է նախատեսված եղել տրամադրել պարգեւավճար, այլ ընդամենը որոշակի «մերձավոր ու հավատարիմ» շրջանակի:

Սակայն դժգոհություններից հետո, ինչպես ասում են, «վերջին պահին» պարգեւավճարների ցուցակներում անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս