«Կռիշ» չունեցողներ բաժինների պետերը ՊԵԿ-ին դատի են տալիս. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ տեսուչների բաժինների պետերը համատարած դատի են տալիս ՊԵԿ-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Պահանջները տարբեր են. դրանց մի մասը վերաբերում է աշխատանքից ազատումներին, որոնցով հայցվորները դատարանից պահանջում են վերականգնել իրենց իրավունքը եւ վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար:

Մեկ այլ հայցադիմումով պահանջվում է վճարել չվճարված աշխատավարձը: Այստեղ թերեւս իր ազդեցությունն ունի մամուլի կողմից լուսաբանումն առ այն, որ ՊԵԿ պաշտոնյաների զավակները ամիսների ընթացքում պաշտոններ են ստանում, իսկ «կռիշ» չունեցողները՝ անտեսվում: «Կռիշ» չունեցողներն էլ որոշել են իրենց իրավունքների համար պայքարել իրավական հարթությունում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս