Բաժիններ՝

Թրամփը Օսակայի գագաթնաժողովին ժամանել է առանց տիկնոջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ճապոնիայի Օսակա քաղաք, որտեղ հունիսի 28-ին եւ 29-ին տեղի կունենա «Մեծ քսանյակի» երկրների գագաթնաժողովը, բայց այս անգամ՝ առանց տիկնոջ՝ Մելանյայի, այլ դստեր՝ Իվանկա Թրամփի ուղեկցությամբ: Աշխարհի ղեկավարների ժամանման հեռարձակումն իրականացնում է միջազգային մամուլի կենտրոնը:

Դոնալդ Թրամփին օդանավի շարժասանդուղքի մոտ ողջունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն:

Ուշագրավ է, որ G20-ի՝ Արգենտինայում կայացած նախորդ գագաթնաժողովում Մելանյան ուղեկցում էր իր ամուսնուն: Լրագրողները, որոնք մամուլի կենտրոնի էկրաններին հետեւում էին հեռարձակմանը, նույնիսկ կատակել են նախագահական զույգի հնարավոր վեճերի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս