Սեյրան Օհանյանը այցելել է հյուսիսարևելյան մարտական հենակետեր
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 7-ին այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի և տեղում ծանոթացել իրականացված շինարարական ուկառուցապատման լայնածավալ աշխատանքներին:Այս մասին տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Զրույցի ընթացքում նախարարն ընդգծել է, որ սահմանային հատվածում կառուցվել են օրինակելի պաշտպանական, ամրաշինական կառույցներ և հենակետեր:
Այնուհետև Սեյրան Օհանյանը եղել է հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող զորամասում, այցելել հրաձգարան, որտեղ նույնպես ընթանում են կառուցապատման և շինարարական աշխատանքներ:
Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև սահմանամերձ Չինարի և Արծվաբերդ գյուղերի բնակչության հետ, լսել նրանց հուզող և մտահոգող հարցերը: Հանդիպման ավարտին Չինարի գյուղի դպրոցիաշակերտները նախարարին հանձնել են իրենց կողմից գրված շնորհակալագրերն ու բարեմաղթանքները, որոնցում նրանք կարևորելեն ուժեղ պետության, ուժեղ բանակի և ուժեղ զինվորի դերն ու նշանակություննու շնորհակալություն հայտնել ազգային բանակի զինվորին՝ երկրի սահմաններն անառիկ պահելու համար: