Քուրդ զինյալների հարձակումից թուրքերն ունեն 2 զոհ, 30 վիրավոր
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևմտյան հատվածում ընկած Իզմիրի նահանգի Ֆոջա շրջանում PKK-ի կողմից զինվորական փոխադրամիջոցի վրա հարձակման հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը հասել է 30-ի: Քուրդ զինյալները հեռակառավարվող պայթուցիկի միջոցով պայթեցրել են թուրք զինծառայողների փոխադրամիջոցը, ապա սկսել են գնդակոծել այն:
Վիրավոր զինծառայողներին նախ տեղափոխել են Ֆոջայի հիվանդանոց, ապա նրանցից 6-ին, որոնց վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխել են Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի վերակենդանացման բաժին:
Սկզբնական շրջանում հաղորդվեց, թե PKK-ի հարձակման հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 4 զինծառայող, ապա այդ թվերը կրկնապատկվեցին՝ 2 զոհ և 8 վիրավոր: Եվ ահա հիմա էլ նշվում է, թե վիրավորների թիվը հասել է 30-ի: